Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

31.01.2020

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 31-ին Լոռու մարզպետարանում կազմակերպել էին հանդիպում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ողջունելով ներկաներին՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից կարևորեց միջոցառման նախաձեռնությունը.
-Լոռու մարզպետարանը նույնպես պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ պարբերաբար իրազեկման աշխատանքներ է իրականացնում, սակայն շատ կարևոր է, երբ Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման պատասխանատուներից է հնարավորություն լինում ստանալու բոլոր հարցերի պատասխանները,-ասաց Գ. Մարկոսյանը՝ դահլիճում ներկա համայնքների ղեկավարներին և գյուղատնտեսներին հորդորելով ակտիվ լինել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը նշեց, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր մարզերում մեկնարկել է քարոզչական արշավ, որի նպատակն է համայնքապետերի միջոցով տնտեսվարողներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հասանելի դարձնեն այդ տեղեկատվությունը իրենց համայնքների ֆերմերներին:
Անդրադառնալով 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերին և որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին` Իռա Փանոսյանն ընդգծեց, որ ծրագրերը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարության առաջնահերթությունները, որոնց հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են:
Ի. Փանոսյանն առանձին-առանձին անդրադարձավ առաջարկվող բոլոր 12 ծրագրերին (Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/1338):

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանեցին նաև ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տրամադրեցին խորհրդատվություն ծրագրերին մասնակցելու պայմանների և ընթացակարգի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53