Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՄԱՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 14.10.2019
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ, գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Ստեփանավան համայնքում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման» հիմնադրամի կողմից ստեղծված Ստեփանավանի «Գյուղատնտեսական անասնաբուժական սպասարկման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների հետ: Կենտրոնը Ստեփանավանի տարածաշրջանում իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում, գյուղատնտեսական տեխնիկայի, սարքավորումների, անասնաբուժական դեղորյաքի այլ պարագաների վաճառք և մի շարք գործառույթներ:

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵՑ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐՄԱՆ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ 14.10.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանի ուղեկցությամբ եղավ այս տարվա հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված Արման Արայիկի Բուլղադարյանի բնակարանում, տեսակցեց ընտանիքի անդամների հետ: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանը հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ 14.10.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից մարզի հանրակրթական դպրոցներում աշխատած կենսաթոշակային տարիքի և վաստակած հանգստի մեկնող շուրջ 140 ուսուցիչներին՝ ի նշան հարգանքի ու երախտագիտության փոխանցվում են մարզպետի շնորհակալագրերը: Հոկտեմբերի 11-ին Ստեփանավանի տարածաշրջանի 22 ուսուցիչներ հանդիսավոր պայմաններում ստացան շնորհակալագրերը, լսեցին բարեմաղթանքի ու երախտիքի ջերմ խոսքեր:

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՎԱՀԱԳՆԱՁՈՐԻ ՕՐԸ 14.10.2019
Հոկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ նշվեց Վահագնաձորի օր ամենամյա տոնակատարությունը: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր: 2015 թվականին Արտուշ Փարեմուզյանի հովանավորությամբ համայնքում կառուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն էլ սկիզբ դրեց համայնքի օրը մեծ շուքով նշելու բարի ավանդույթի: Արդեն չորրորդ անգամ Վահագնաձոր համայնքի օրը նշվում է տոնական միջոցառմամբ և, ի հիշատակ բարերարի տիկնոջ, հյուրերին մատուցվում է սուրբ մատաղ:

ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ 14.10.2019
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի մտահղացմամբ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ Վանաձորի Խնձորուտ թաղամասում գտնվող Ջրի մաքրման կայանից դեպի վեր ընկած հողատարածության վրա այսօր իրականացվեց համամարզային ծառատունկ: Ծառատունկի նպատակն է վերականգնել անտառտնտեսության վերահսկողության տակ գտնվող երբեմնի կանաչ գոտիներն ու անտառային ծածկույթը: Հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետարանի բոլոր վարչությունների աշխատակիցները՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների կոլեկտիվներ, մարզի տարբեր համայնքներից ժամանած հյուրեր:

Կայացավ «Լավագույն մարզական ընտանիք -2019» մրցույթի եզրափակիչ փուլը 14.10.2019
Հոկտեմբերի 6-9-ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում անցկացվեց ավանդական՝ արդեն տասնվեցերորդ տարին անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթը, որին մասնակցում էին ընտանիքներ Արցախից, ՀՀ 10 մարզերից և Երևանից: Մրցույթն անցկացվեց 6 մրցաձևում՝ չորս տարիքային խմբի համար, ինչպես նաև երկու տարիքային խմբում` հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար: