Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

06.02.2020

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին բնակիչներ Վանաձորից և մարզի մյուս տարածաշրջաններից:
Մարզի ղեկվարին հերթական անգամ դիմեցին «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցները՝ ասելով, որ տևական ժամանակ է դարձյալ աշխատավարձ չեն ստանում: Մարզի ղեկավարը նշեց, որ աշխատակիցների դիմում-նամակի հիման վրա գրություն է ուղղարկվել կազմակերպությանը: Ի պատասխան «Լոռի ՃՇՇ» ղեկավարությունը խոստացել է վճարել աշխատավարձի մի մասը, ինչը, բնականաբար, խնդրի վերջնական լուծում չէ.
-Մշտապես հետևողական ենք լինելու այս հարցում,-նշեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ առաջարկելով խնդիրների դեպքում՝ անպայման դիմել:
Մարզի ղեկավարին դիմեցին նաև բնակարանային պայմանների բարելավման խնդրով: Անդրեյ Ղուկասյանը պարզաբանեց, որ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու չհանդիսացող քաղաքացիների նկատմամբ պետությունը որևէ պարտավորություն չունի, սակայն նշեց, որ այլ ծրագիր լինելու դեպքում բնակիչներն անպայման կիրազեկվեն:
Ներկայացված խնդիրների թվում էին նաև համայնքային ենթակայության, կոմունալ-կենցաղային բնույթի, ինչպես նաև աշխատանքի տեղավորման, ֆինանսական աջակցության և այլ հարցեր:
Քաղաքացիներին առաջարկվեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ դրանք հանգամանորեն ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով լուծում տալու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-28 15:51:27