Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՊԱՐՈՒՍՈՒՅՑ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 70-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

06.02.2020

 Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց և հոբելյանական 70-րդ տարեդարձի առթիվ բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց «Հորովել» մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Արմենուհի Դիլանյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տիկին Դիլանյանին հայ պարարվեստի զարգացման, տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
-Ձեր շնորհիվ նաև գեղագիտական ճաշակ ու հայրենասիրություն է ձևավորվում,-իր խոսքում նշեց Ա. Ղուկասյանը:
Տիկին Դիլանյանին հոբելյանի առթիվ շնորհավորեց նաև Գայանե Մարկոսյանը: Նա Ա. Դիլանյանին նույնպես շնորհակալություն հայտնեց մատաղ սերնդի շրջանում հայկական պարի մասսայականացման ու նաև մարզպետարանի կողմից կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Տիկին Դիլանյանն իր հերթին բարձր գնահատանքի արժանացրեց մարզային իշխանությունների կողմից մշակույթի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը:
Մարզի ղեկավարը պարուսույցին նաև դրամական պարգև հանձնեց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-28 15:52:27