Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Նախորդ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Վերջինս մասնավորապես անդրադարձավ իր համակարգման ոլորտում գործող ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքներին, անցկացված միջոցառումներին, հանդիպում-քննարկումներին, քաղաքացիների ընդունելության արդյունքներին և այլն: Մարզպետի տեղակալը հանգամանորեն անդրադարձավ հատկապես մարզի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ նախորդ շաբաթ անցկացված խորհրդակցության, ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքներին՝ նշելով, որ նշված ուղղություններով ակնկալվում է դրական տեղաշարժ:

Նոյեմբերի 7-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Վերջինիս մասնակցեց ավելի քան 40 քաղաքացի մարզի գրեթե բոլոր տարածշրջաններից: Մարզի ղեկավարին մասնավորապես դիմեցին ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական,հողահատկացման,անձնական բնույթի, ինչպես նաև մի շարք այլ հարցերով:

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին է մեր հարցազրույցը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: -Հարգելի պարոն մարզպետ, 2019թ. նշանավորվեց ՀՀ կառավարություն, Լոռու մարզպետարան և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն համագործակցությամբ, համաձայն որի «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում երկարատև դադարից հետո տրվեց շինարարության մեկնարկը:

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 08.11.2019
Լոռու մարզում իրականացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև անասնաբուժական ծառայությանը աջակցելու, առկա խնդիրների լուծմանը նպաստելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանում:

ԱՄՆ դեսպանության ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում Վանաձորի «Օրրան» բարեգործական կազմակերպությունն իրականացնում է «Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» ծրագիրը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ծրագրի մասնակիցների հանդիպումը առավել քան ջերմ էր: Նախ կենտրոնի աշխատակից Մանանա Մանանյանը ներկայացրեց ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Լոռու մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդների նախաձեռնողականությունն ու քաղաքացիական ակտիվությունը՝ նրանց ներգրավելով համայնքների կյանքի բարելավմանն ուղղված գործընթացներում: Ծրագիրն իրականացվում է մարզի 10 համայնքներում: Լոռու մարզպետի միջնորդությամբ ծրագրի ղեկավարները հանդիպել են համայնքների ղեկավարների հետ, տեղերում ստեղծել աշխատասենյակներ և իրականացրել դասընթացներ՝ մասնակիցներին սովորեցնելով ամենատարբեր հմտություններ: