Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Ղուկասյան. «Ձեր բոլոր խնդիրներն առաջին հերթին իմ խնդիրներն են: Քայլառքայլ առաջ ենք գնում». Ճանապարհը կհիմնանորգվի 2021թ.-ին

12.03.2020

 Քիչ առաջ Լոռու մարզպետարանի դիմաց էին հավաքվել Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի բնակիչները: Նրանց դժգոհության պատճառը ճանապարհի(հանրապետական նշանակության Հ-70/Մ6-Մարց-Աթան)՝ երթևեկության համար դժվարամատչելի լինելն էր: Բնակիչներին հանդիպեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նրանք նշեցին, որ հատկապես ձնհալից հետո ճանապարհն ընդհանրապես դժվարամատչելի է դարձել և լուրջ խնդիրներ կան հատկապես հիվանդների, գյուղմթերքի տեղափոխման դեպքում, երբ անհրաժեշտ վայր հասնելու համար հրատապության խնդիր է առաջանում:
-Որպես կառավարության ներկայացուցիչ, խնդրում ենք մեր ձայնը հասանելի դարձնել,-նշեցին բնակիչները:
-Շաբաթ օրը լինելու եմ ձեր բնակավայրերում և այնտեղ ևս կարող ենք բոլոր համայնքային խնդիրները քննարկել: Ինձ համար միշտ հաճելի է հանդիպել իմ մարզի ցանկացած բնակչի հետ և խնդիրներին լուծում տալ:Մեր նպատակը ձեր հոգսը թեթևացնելն է և երկրի զարգացումն ապահովելը:
Նրանց հարցադրումներին ի պատասխան մարզպետն ասաց, որ նշված ճանապարհը ներառված է 2021թ.-ի ծրագրում:
-Նախատեսվում է այն ամբողջությամբ հիմնանորոգել, խոսքը շուրջ 2 մլրդ դրամի մասին է: Եթե այս տարվա ընթացքում կունենանք տնտեսումներ, չի բացառվում, որ ինչ-որ աշխատանքներ կարողանանք իրականացնել նաև այս տարի: Գիտեք, որ խնդիրը տասնամյակների վաղեմություն ունի: Կարծում եմ, հաջորդ տարվա ծրագրում ընգրկումն արդեն իսկ լուրջ ձեռքբերում է, որին կարողացել ենք հասնել ՀՀ Կառավարությանը դիմելու և խնդիրը առարկայական ներկայացնելու արդյունքում,-ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ նաև նշելով, որ մինչ այդ, ճանապարհի հարթեցման և անցանելիությունը ապահովելու նպատակով աշխատանքներ կիրականացվեն ողջ տարվա ընթացքում՝ անհրաժեշտ պարբերականությամբ:
-Ձեր բոլոր խնդիրներն առաջին հերթին իմ խնդիրներն են: Քայլառքայլ շարժվելով առաջ ենք գնում,-ասաց մարզի ղեկավարը:
Հանդիպման ավարտին հավաքվածները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին՝ խնդրի լուծման հարցում հետևողական լինելու համար ու հույս հայտնեցին, որ եթե ոչ այս, ապա հաջորդ տարի կկարողանան օգտվել հիմնանորոգված ճանապարհից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36