Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՇԱՀԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

12.03.2020

 Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի Շիրակամուտ, Լեռնանցք, Արևաշող, Մեծ Պարնի, Ջրաշեն, Լեռնավան, Լեռնապատ, Ծաղկաբեր, Սարահարթ, Սարամեջ, Գեղասար, Գոգարան, Կաթնաջուր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող ընտանիքների համար նշված բնակավայրերում պետական աջակցությամբ արդեն կառուցված 44 տների կադաստրային ձևակերպումներին առնչվող հարցեր: Ինչպես հայտնի է, տները կառուցվել են ՀՀ քաղաքաշինական կոմիտե, Լոռու մարզպետարան և «Ֆուլլեր» տնաշինական կենտրոն համագործակցությամբ:
Քննարկման արդյունքում համայնքների ղեկավարներն արտահայտեցին իրենց դիրքորոշումը գործընթացին նպաստելու և ընտանիքներին աջակցելու հարցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:13:38