Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում վարչապետի մասնակցությամբ ներկայացվել են համայնքային ծրագրերը

13.04.2026



Ապրիլի 11-ին Վանաձորում շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանդիպման եկած քաղաքացիներին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ավագանու նիստում հաստատված ծրագրերը։
Նշվել է, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 13 միլիարդ դրամ կամ շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար։
Նախատեսված է՝
• 42 փողոցի հիմնանորոգում,
• 45 նոր ավտոբուսի ձեռքբերում,
• 100 նոր վերելակի տեղադրում,
• 150 բակի ասֆալտապատում,
• 2 զբոսայգու հիմնանորոգում,
• 3 մանկապարտեզի հիմնանորոգում,
• քաղաքային լճերի վերականգնում՝ լուսաձայնային շատրվանների տեղադրմամբ,
• ատրակցիոն պարկի կառուցում,
• Տիգրան Մեծ պողոտայի նոր կոնցեպտ և հիմնանորոգում,
• Թումանյանի և Կոմիտասի հրապարակների հիմնանորոգում։
• Մանկապարտեզներն արդեն իսկ անվճար են դարձել։

Քաղաքացիները գոհունակության խոսքեր են հղել՝ շնորհակալություն հայտնելով իրականացվող և նախատեսվող աշխատանքների համար։
«Գնահատանքի այսպիսի խոսքերը չափազանց պարտավորեցնող են»,- նշել է մարզի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-17 14:20:10