Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.05.2024
Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ. Փակ երթուղիներ՝ 1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն 2. Դիլիջան – Իջևան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.05.2024
Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ, հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։ Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողականաշխատանքներ։
Անց է կացվել օպերատիվ շտաբի նիստ 26.05.2024
Ալավերդու համայնքապետարանում մայիսի 26-ի երեկոյան ավարտվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը, Ջրառ ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, համայնքապետեր, պետական մարմիրնների այլ ներկայացուցիչներ:
Ամփոփվել են օրվա ընթացքում կատարված աշխատանքերը 26.05.2024
Մայիսի 26-ին ուշ երեկոյան Ալավերդու համայնքապետարանում ընթացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ։ Ամփոփվում են կատարված աշխատանքները և պլանավորվում են վաղվա անելիքները:
ՀՀ վարչապետը ժամանել է Լոռու մարզ 26.05.2024
Մայիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ժամանել են Ալավերդի համայնք: ՆԳՆ փրկարարական ծառայությունը, ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը, Լոռու մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
ՀՀ կառավարության կողմից հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացնելու նպատակով Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մայիսի 23-ին հանդիպումներ է ունեցել Ալավերդի, Թումանյան և Փամբակ խոշորացված համայնքներում ապաստան գտած մեր հայրենակիցների հետ: Հանդիպումներին ներկա են եղել նաև Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Միասնական սոցիալականն ծառայությունների տարածքային կառույցների աշխատակիցները: