Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը 28.02.2025
Եթե դուք վճարում եք եկամտային հարկ և ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիրը, ապա Կառավարությունը առողջապահության և/կամ կրթության համար կատարված անկանխիկ ծախսերի մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն է տալիս։ Այս քաղաքականությունը Կառավարության հերթական ներդրումն է քաղաքացիների առողջության պահպանման և կրթության ոլորտում։ Ստորև հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում ենք սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը https://irazekum.am/event/view/223#

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 28.02.2025
Հարգելի՛ քաղաքացիներ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 6-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզպետարանում անց է կացնելու քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև մարտի 4-ը` ժամը 15.00-ն, նախապես հերթագրվել՝ 10.00-17.00-ը զանգահարելով (0322) 2-10-24 հեռախոսահամարով։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ 27.02.2025
Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ, ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ՝ ոլորտի բոլոր անդամներիդ, կամավորներին, քաղաքացիական ակտիվիստներին: Դուք աջակցում և առաջնորդում եք հասարակությանը։ Ձեզ միավորող գլխավոր նպատակն է օգտագործել սեփական ուժն ու կարողությունը, որ շրջապատի կյանքն առավել լավը դառնա: Դուք հանրային շահով մտահոգված կառույցներ եք, մասնագիտական ամուր հիմքերով և փորձառու մասնագետներով համալրված կազմակերպություններ, որոնք բազմաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս, հետևողական են իրենց բարձրացրած խնդիրներին և առաջարկներին։

Լոռու մարզպետը նոր հանձնարարականներ է տվել 25.02.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 24-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտային պատասխանատու այլ պաշտոնյաներ: Ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից նախորդ խորհրդակցություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները և ընթացիկ շաբաթվա անելիքները:

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ, ՄԱՍ 4 Ի՞ՆՉ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԸ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ 25.02.2025
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե արդեն պարզել եք, որ 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա իմացեք, որ կարող եք օգտվել մինչև 100 հազար դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Շարունակելով հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների շարքը՝ եկեք այսօր պարզենք, թե ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցումից։

Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 24.02.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 21֊ին ներկա է եղել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը։ Ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: