Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հետևել է ջրանցքի մաքրման աշխատանքների ընթացքին
29.04.2026
Ոռոգման սեզոնին ընդառաջ Լոռու մայր ջրանցքում իրականացվում են մաքրման և նորոգման լայնածավալ աշխատանքներ։
Նախաձեռնության նպատակն է ապահովել ջրանցքի անխափան շահագործումը, բարձրացնել ոռոգման համակարգի արդյունավետությունը։
Աշխատանքներն իրականացնում է «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հետևել է մաքրման աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել դրանց արդյունավետությամբ։ Մարզի ղեկավարը կարևորել է իրականացվող աշխատանքները՝ գյուղատնտեսության զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից։
Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 47 կմ երկարությամբ ջրանցքի ամբողջական հիմնանորոգում։
Մանրամասները՝ տեսանյութում



