Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
28.04.2026
Մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը պետք է փոխանցի Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը, չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
Հետևաբար, ինչպես նախորդիվ, այնպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղարը։



