Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկաթբետոնե հենապատեր՝ Դեբեդի ափին․ ՀՀ կառավարությունը ներդրել է 1 միլիարդ դրամ

28.04.2026



Ալավերդի քաղաքում շարունակվում են Դեբեդ գետի ափերի ամրացման աշխատանքները։ Կառուցվում են երկաթբետոնե հենապատեր, որոնցից երեք տեղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ երկու հատվածներում դեռ շարունակվում են։

Հենապատերը կառուցվում են ջրի մակարդակից մոտ 3-4 մետր խորությամբ՝ ապահովելով գետի ափերի ամրությունը և նվազեցնելով հնարավոր վնասները հեղեղների դեպքում։

Ծրագրի շրջանակում վերականգնվում են նաև մայթերը, ճաղաշարերը և ճանապարհի երթևեկելի հատվածը։

Շինարարության ընթացքին տեղում ծանոթացել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ շրջելով տարածքում, հետևելով կատարվող աշխատանքներին և քննարկումներ ունենալով պատասխանատու մասնագետների հետ։

 

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtube.com/shorts/hPNAp0FYd5s

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-29 09:28:11