Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

60 մլն դրամ Վանաձորում բակերի և վերելակների վերանորոգման և նպատակով 01.09.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացված
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացված 140 մլն դրամից 40 մլն-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ ուղղվելու է Ամրակիցի, Լեջանի, Արջուտի, Վարդաբլուրի, Վահագնիի միջնակարգ դպրոցներում, Վանաձորի թիվ 28, թիվ 2, թիվ 9, Մղարթի հիմնական դպրոցներում և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում» մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնայների ուղեկցությամբ այցելեց Վանաձորի թիվ 2, 9, 28 հիմնական դպրոցներ և թանգարան՝ ծանոթանալու այստեղ նախատեսվող շինաշխատանքներին: Մարզի ղեկավարը տնօրենների հետ շրջեց հաստատություններում, ծանոթացավ կրթօջախների շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ինչպես նաև իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Մարզի դիմորդներից բուհ են ընդունվել են 27.08.2021
Օգոստոսի 26-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունը, որի նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժաներ:

Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է 27.08.2021
Լոռու մարզի տարբեր համայնքներում բնակվող, հաշմանդամ երեխաներ ունեցող

ԱՄՆ դեսպանատան կողմից՝ 27.08.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ Սանահին վանական համալիրում էր: Լոռու մարզպետը Սանահինում հանդիպեց ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիին ԱՄՆ աջակցության ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող աշխատանքները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը:

140 մլն դրամ՝ Լոռու մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար 26.08.2021
ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզպետարանին հատկացվել է 140 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Արդեն այս տարի հատկացված միջոցներով նախատեսվում է նորոգել դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ և այլն: Հատկացված միջոցներից 40 մլն-ը կտրամադրվի դպրոցներում մի շարք նորոգման աշխատանքներ իրականացնելու համար.Ամրակիցի միջնակարգ դպրոց, Լեջանի միջնակարգ դպրոց, Արջուտի միջնակարգ դպրոց,Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց,Վահագնիի միջնակարգ դպրոց, Մղարթի հիմնական դպրոց:



