Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի պետական քոլեջի հիմնանորոգումը կավարտվի 2022թ.-ին. ԿԳՄՍ նախարարն այցելել է կրթական հաստատություններ

11.11.2021

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի և մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վանաձոր կատարած այցի շրջանակում եղան Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում՝ ծանոթանալու շինաշխատանքների ընթացքին։ Քոլեջը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով։
Պետական այրերը շրջեցին շինհրապարակում և կատարված աշխատանքների մասին դիտարկումներ կատարեցին։
Քոլեջում շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականից։ Հաջորդ տարի պետբյուջեի միջոցներով քոլեջին կտրամադրվի գույք և սարքավորումներ: Կրթական հաստատությունը ուսանողների առջև իր դռները կբացի 2022-2023 ուստարում։ Ներկայում կատարված է ներքին հարդարման աշխատանքների գրեթե 80 տոկոսը, ավարտին են հասցվել շենքի ամրացման և ջերմամեկուսացման, օդափոխության և ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները։ Առաջիկա ամիսների ընթացքում շենքը կապահովվի նաև կոմունալ հարմարություններով, կավարտվեն տարածքի բարեկարգման աշխատանքներն ու շինությունը կհանձնվի շահագործման։
Պաշտոնյաներն այցելեցին նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան, ծանոթացան ուսհաստատության ենթակառուցվածքներին և ընթացիկ գործունեությանը, հանդիպեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 14:41:58