Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 1900 ԿՏՈՐ ԳԻՐՔ 05.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պետական պատվերով և պետական աջակցությամբ տպագրված գրականության անվճար բաշխման և իրացման» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային գրադարանի Գրաբուսի միջոցով 1900 կտոր գիրք հասցվեց Լոռու մարզ: Գրականությունը՝ գեղարվեստական, մանկական, երաժշտական գրքրեր և այլն, տրամադրվեց Լոռու մարզպետարանին՝ դպրոցներին և գրադարանների բաշխելու նպատակով: Շնորհակալություն նախարարությանը և Ազգային գրադարանին

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՐ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒՅԹՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽԵԼ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՐ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒՅԹՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽԵԼ 04.12.2019

Դեկտեմբերի 4-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Սերգեյ Ավանեսովին և գործադիր տնօրեն Վլադիմի Սիմոնյանին՝ քննարկելու նախորդ հանդիպումից ի վեր համատեղ իրականացված աշխատանքների մանրամասները և նախանշելու հետագա զարգացումները: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և մարզի գործարարաներ: Հիմնադրամի հետ գործակցությունը սկսվել է շուրջ 5 ամիս առաջ, իսկ այս տարվա սեպտեմբերին առկա համագործակցությունն է՛լ ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով Լոռու մարզպետարանն՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»՝ ի դեմս նախագահ Սերգեյ Ավանեսովի, համաձայնագիր կնքեցին՝ պարտավորություն ստանձնելով համագործակցելու մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում՝ նպաստելով Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել անգամ այնպիսի հարցերի, որոնք մարզի ղեկավարի գործառույթների շրջանակում չեն

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել անգամ այնպիսի հարցերի, որոնք մարզի ղեկավարի գործառույթների շրջանակում չեն 04.12.2019

Դեկտեմբերի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 40 քաղաքացի մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Մարզի ղեկավարին դիմեցին աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անձանց հերթացուցակում վերականգնվելու, սոցիալական, առողջապահական, անգամ կոմունալ-կենցաղային և մի շարք այլ հարցերով: Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած անձանց հերթացուցակում վերականգնվելու համար եկած Ջրաշեն համայնքի բնակիչ Ռազմիկ Այվազյանին մարզի ղեկավարը խորհուրդ տվեց իրավունքը վերականգնել դատական կարգով, սոցիալան և առողջապահական աջակցություն ունեցող քաղաքացիները անվերապահ աջակցություն ստացան մարզի ղեկավարի կողմից: Աշխատանք գտնելու ակնկալիքով եկած անձանց մարզի ղեկավարն ուղղորդեց տարբեր կառույցներ, բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին առաջարկեց հետևել և մասնակցել թափուր աշխատատեղերի մրցույթներին:

ԿԻՐԱԳՈՐԾՎԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԿԻՐԱԳՈՐԾՎԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ 03.12.2019

ՀՀ կառավարության 2018 թ.մարտի 6-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ նախատեսվել է իրագործել «ՀՀ կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման» ծրագիրը՝ 2020-2022թ.թ. համար: Ծրագրի նպատակը հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված և մինչ օրս չավարտված բնակելի և հասարակական նշանակության կիսակառույցների շինարարության ավարտման, հետագա օգտագործման, ինչպես նաև վթարավտանգ կիսակառույցների քանդման արդյունքում կառուցապատման նոր տարածքների ուղղությամբ պետական քաղաքականության մշակումն է:

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏԱՐԲԵՐԱԿԸ 03.12.2019

Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ 2019-2025 թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը: Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է Եվրամիության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով՝ «Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան» ծրագրի շրջանակներում: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը։ Ծրագիրը և իրականացված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Աշոտ Առուշանյանը:

Համայնքների ղեկավարները խոստացան ապահովել եկամուտների հավաքագրման պատշաճ կատարողական

Համայնքների ղեկավարները խոստացան ապահովել եկամուտների հավաքագրման պատշաճ կատարողական 03.12.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի կողմից մարզի համայնքների ղեկավարների մասկացությամբ հարկերի հավաքագրման թեմայով խորհրդակցությունից շուրջ մեկ ամիս է անցել: Դեկտեմբերի 3-ին վերջիններս կրկին հրավիրվել էին մարզպետարան, և քննարկման թեման դարձյալ սեփական եկամուտների հավաքագրման պարտադիր լիզորությունների պատշաճ իրականացումն էր: Նախորդ հանդիպման ընթացքում ամրագրվել էին հստակ ցուցանիշեր, որոնց պետք է փորձեին հասնել համայնքները մինչև դեկտեմբերի 1-ը, ապա նաև՝ մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածներում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:14:20