Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ 10.12.2019

Մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի նախաձեռնությամբ ՀԱԱՀ-Ի Անասնաբուծության և անասնաբուժության ֆակուլտետի հետ համագործակցության արդյունքում այսօրվանից մեկնարկեցին մարզի անասնաբույժների վերապատրաստման դասընթացները՝ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանականերում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ 10.12.2019

Դեկտեմբերի 10-ին Լոռու մարզպետարանի՝ դեմս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր առաջիկայում իրականացվելիք ծրագրերի շրջանակներում համագործակցության նպատակով՝ ի նպաստ մարզի համայնքների, ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը, երեխաների (հատկապես առավել խոցելի խմբերի) բարեկեցության ապահովմանը համապատասխան ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր 09.12.2019

1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍԵ նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:

«ԻՄ ԼՈՌԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԼԵՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ

«ԻՄ ԼՈՌԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԼԵՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՎ 09.12.2019

Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվում է երիտասարդ գեղանկարիչների նկարչական պլեներ՝ «Իմ Լոռին» խորագրով: Մարզպետարանի կողմից հնչած բաց հրավերին միանգամից արձագանքեցին մարզի երիտասարդ գեղանկարիչները: Նրանց հետ հանդիպման ընթացքում հստակեցվել էին պլեների կազմակերպման և իրականացման բոլոր մանրամասները: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրավերով այսօր տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ: Ներկա էին մշակութային ոլորտը համակարգող մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, մշակոյթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը և ավելի քան երկու տասնյակ գեղանկարիչներ:

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱԼԱՎԵՐԴԻ, ՕՁՈՒՆ ԵՎ ԱԽԹԱԼԱ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԷՐ

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱԼԱՎԵՐԴԻ, ՕՁՈՒՆ ԵՎ ԱԽԹԱԼԱ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԷՐ 06.12.2019

Դեկտեմբերի 5-ին մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ Ալավերդի, Ախթալա և Օձուն խոշորացված համայնքներում՝ ծանոթանալով պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենիցոն միջոցներով արդեն իսկ ավարտված ծրագրերին և հետևելով ընթացքի մեջ գտնվող աշխատանքների որակին: Ախթալա խոշորացված համայնքում այս տարի միանգամից 8 ծրագիր է իրականացվում նրանցից մի մասն ավարտված են, մյուսներն՝ ավարտական փուլում են կամ՝ ընթացքի մեջ: Ախթալայի Թիվ 1 ՆՈՒՀ-ի շենքի տանիքի և 2-րդ հարկի հիմնանորոգումն ավարտված էր: Պաշտոնյաները շրջեցին տարածքում՝ ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների որակից: Ծրագրի իրականացման համար ծախսվել է շուրջ 13 մլն դրամ: Ավարտված էր նաև Ճոճկան բնակավայրի ոռոգման գլխավոր ջրատար առվի վերանորոգումը (ծրագրի արժեքը՝ 16 մլն 650 հազար դրամ), ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ տարածքներ ոռոգել, ընդարձակել ցանքատարածությունները, ստանալ առավել որակյալ և առատ բերք:

Վանաձորում գործարկվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Վանաձորում գործարկվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը 06.12.2019

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համագործակցության արդյունքում Վանաձորում օրեր առաջ տեղադրվեց էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը: Այն հնարավոր է եղել իրականացնել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և ԳԷՀ-ի 2018թ.-ի միջև նոյեմբերի 15-ին կնքված ARM/SGP/OP6 /Y4/STAR/CC/18/14 պայմանագրով ՓԴԾ «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56