Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով և մասնագիտացված տրանսպորտային միջոցով
18.11.2026
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոքի Յուտական, մարզի բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ և այլ հյուրեր օրերս մասնակցել են Սպիտակի բժշկական կենտրոնում տեղի ունեցած՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Սպիտակի ԵՄՔԱ» հասարակական կազմակերպության միջև դրամաշնորհային պայմանագրի կնքման արարողությանը։
Ծրագրի շրջանակում Սպիտակի բժշկական կենտրոնը կհամալրվի ճապոնական արտադրության ժամանակակից ակնաբուժական վիրաբուժության ժամանակակից սարքավորումներով։ Նախատեսվում է նաև ձեռք բերել հիվանդների տեղափոխման համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոց։
Նոր սարքավորումների ձեռքբերումը հնարավորություն կտա բժշկական կենտրոնում իրականացնել աչքի մի շարք հիվանդությունների վիրահատական միջամտություններ՝ մարզի բնակիչների համար առավել հասանելի դարձնելով մասնագիտացված բուժօգնությունը։
Այցի ընթացքում հյուրերը շրջել են բժշկական կենտրոնում, քննարկել ծրագրի շրջանակում նախատեսվող բարելավումները։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի և ՀՀ կառավարություններին՝ հերթական ծրագրի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև «Սպիտակի ԵՄՔԱ» հասարակական կազմակերպությանն ու Սպիտակի բժշկական կենտրոնի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության և նախաձեռնության իրականացման գործում ունեցած ներդրման համար։
Մանրամասները՝ տեսանյութում



