Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացվել է 498.6 միլիոն դրամ

13.11.2026

Նոյեմբերի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում 2026 թվականի պետական բյուջեից Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 498.6 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։

Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Կառավարության որոշմամբ ֆինանսավորումը կուղղվի հետևյալ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման և ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը.

1. Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի կառուցում (ընթացիկ),

2. Ալավերդի համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի կապիտալ վերանորոգում՝ ասֆալտապատմամբ (ընթացիկ),

3. Տաշիր համայնքի Տաշիր, Ձյունաշող, Մեդովկա, Մեղվահովիտ և Կաթնառատ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում՝ սալարկմամբ (ընթացիկ),

4. Սպիտակ բնակավայրի Շվեյցարական թաղամասի 1-ին նրբանցքի և Գր. Լուսավորիչ փողոցի ասֆալտապատում (ավարտված)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 16:52:00