Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն
07.09.2026
Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի փաթեթները, դրանց իրականացման ընթացքը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, կառավարության սահմանած առաջնահերթություններից բխող ընթացիկ և առաջիկա անելիքները։
Առանձին ուշադրություն է դարձվել նաև Վանաձորում իրականացվող և նախատեսվող կառուցապատման, ինչպես նաև քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման հարցերին։
«Վանաձորի կենտրոնում 4-5 հարկանի շենքերի հարևանությամբ որևէ բարձրահարկ նորակառույց շենքի կառուցում թույլ տալ չի կարելի։ Քաղաքի ճարտարապետական տեսքը չի կարող աղավաղվել։
Մասնավորի՝ Վանաձորում կառուցապատում իրականացնելու հետաքրքրությունների այս ֆոնին բարձրահարկեր նույնպես կարող են կառուցվել, բայց դրանց համար նախատեսված տեղերում և ոչ մարզկենտրոնն աղճատելու հաշվին»,- նշել է Լոռու մարզպետը։
Մանրամասները՝ տեսնյութում



