Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծածավալ շինարարությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայ մասնագետների համար․ Լոռու մարզպետ

26.08.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է մարզի դպրոցների շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և շինարարության կազմակերպմանը։
Մարզի ղեկավարը զրուցել է շինարարների և մասնագետների հետ, անդրադարձել ծրագրերի պատշաճ իրականացմանը։
Արեն Մկրտչյանը կարևորել է նաև այն փաստը, որ պետական խոշորածավալ շինարարական ծրագրերի իրականացումը նոր աշխատանքի և մասնագիտական գործունեության հնարավորություն է ստեղծում հայ մասնագետների համար՝ նպաստելով նրանց վերադարձին և Հայաստանում աշխատելու հնարավորությանը։
«Սա շատ ուրախալի պատկեր է։ Մեր մասնագետներն, ովքեր երկար տարիներ աշխատանք ունենալու նպատակով մեկնել են արտերկիր, այլևս երկիրը լքելու կարիք չունեն։ ՀՀ-ում հսկայածավալ պետական շինարարություն է, իսկ նրանք իրենց ձեռքերով իրենց երկրում կառուցում են դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, վաստակում են Հայաստանում և չեն կտրվում ընտանիքից»,- նշել է Լոռու մարզպետը։


Մանրամասները՝ տեսանյութում
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-04 17:40:17