Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Գարգառի կրթահամալիրի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզպետը զրուցել է շինարարների հետ, հետաքրքրվել ծրագրի ընթացքով։ Արեն Մ
09.09.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Գարգառի կրթահամալիրի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
Մարզպետը զրուցել է շինարարների հետ, հետաքրքրվել ծրագրի ընթացքով։
Արեն Մկրտչյանն ընդգծել է, որ պետական խոշորածավալ ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը ոչ միայն նպաստում է համայնքների զարգացմանը, այլև նոր աշխատատեղերի ու մասնագիտական աշխատանքի լայն հնարավորություններ է ստեղծում շինարարության ոլորտի մասնագետների համար։
«Այս ուրախալի պատկերն ամենուր է։ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացվում են խոշոր շինարարական ծրագրեր, և մեր շինարարները հնարավորություն ունեն աշխատելու և մասնակցելու երկրի զարգացման կարևոր գործընթացին»,- նշել է մարզպետը։
Գարգառի կրթահամալիրի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունը ներդրել է ավելի քան 2 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում



