Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«37 տարի սպասել եք, դուք տուն ունեք. աչքներդ լույս լինի». Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան 15.10.2025

88-ամյա Շահվալադ պապը` Սպիտակի Լեռնանցք գյուղի ամենատարեց բնակիչը, 37 տարի սպասել է ավերիչ երկրաշարժից կորցրած տան փոխհատուցմանը։ ՀՀ կառավարությունը լուծել է տասնամյակների վաղեմության հերթական խնդիրը։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն 15.10.2025

«Պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա․ քաղաքացուն հետաքրքրում է միայն իր հարցի լուծումը։ Մենք կամ հարց լուծող ենք, կամ՝ չլուծող։ Արդյունքն է կարևոր, մնացածը՝ պատճառաբանություններ ու արդարացումներ։ Մենք այս մարզի համար պատասխանատու ենք»,- նշել է մարզի ղեկավարը: Քննարկվել են կրթության ոլորտում տարվող աշխատանքներն ու դրանց արդյունավետության բարձրացման քայլերը, կառավարության ֆինանսական աջակցությամբ մարզում իրականացվող դպրոցների, մանկապարտեզների և ճանապարհների շինարարական ծրագրերի ընթացքի, ապօրինի կառույցների և տնակային ավանների գույքագրման, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերի լուծմանը, համայնքային խնդիրներին ուղղված մի շարք հարցեր։

155 մլն դրամ. հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան 14.10.2025

Պետական բյուջեի` 155 մլն դրամ ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Սա մարզկենտրոնի հարավային մուտքն է։ Իրականացվել են` • Ասֆալտապատման • Ջրամեկուսացման • Հիմքերի և կարանների ամրացման • Ճաղաշարերի վերականգնման • Գծանշման աշխատանքներ

«Ձմռանը պետք է նախապատրաստվել հիմա». Լոռու մարզպետ 14.10.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ։ Մարզի ղեկավարն ընդգծել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքները պետք է մեկնարկել հիմա։ Տրվել են հստակ հանձնարարականներ. • կենտրոնացնել աղ-ավազե խառնուրդի պաշար, • ձյուն մաքրող տեխնիկան պահել սարքին վիճակում, • փոսային նորոգումները կատարել ինտենսիվ` իրականացնելով շրջայցեր, չսպասելով մարզպետարանի ահազանգերին, • մարզպետարանի հետ կնքած պայմանագրով սահմանված կարգով տեխնիկական միջոցները տեղակայել յուրաքանչյուր սահմանված կիլոմետրում:

Լոռու մարզպետը շրջայց է իրականացրել Սպիտակ համայնքի թիվ 3 նորակառույց մանկապարտեզում 13.10.2025

Նորակառույց մանկապարտեզ Սպիտակում` 851 մլն դրամ կամ ավելի քան 2 մլն դոլար արժեքով։ 140 սանի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է ամբողջությամբ կառավարության ֆինանսավորմամբ, հագեցվել գույքով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի հետ շրջայց է իրականացրել։

«Ձմռանը պետք է նախապատրաստվել հիմա». Լոռու մարզպետ 13.10.2025

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ։ Մարզի ղեկավարն ընդգծել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքները պետք է մեկնարկել հիմա։ Տրվել են հստակ հանձնարարականներ.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-10 17:42:30