Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի անակնկալ այցը «Էվրիկա» դպրոց․ շնորհավորանք՝ միջազգային օլիմպիադայի մրցանակակրին 11.11.2026

Վանաձորի «Էվրիկա» մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտուհի Մերի Վիրաբյանը Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադայում վերջերս արժանացել էր գովասանագրի։ Մերիին անձամբ շնորհավորելու նպատակով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անակնկալ այցելել է «Էվրիկա» դպրոց։ Մանրամասները՝ տեսանյութում

Վանաձորի Վիկտոր Համբարձումյան, Ուսանողական և Շինարարների փողոցները հիմնանորոգվել են 11.11.2026

1.8 կմ ընդհանուր երկարությամբ փողոցների հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ ներդրվել է 565 մլն դրամ։ «Վանաձորում տասնամյակներ շարունակ սպասված ևս մեկ ծրագիր է կյանքի կոչվել»,- այցի ընթացքում նշել է Լոռու մարզպետը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը քաղաքի ճանապարհների բարեկարգման գործում։ Մանրամասները՝ տեսանյութում

210 մլն դրամ՝ Վանաձորի թիվ 32 մանկապարտեզի հիմնանորոգման համար 11.11.2026

Վանաձորի թիվ 32 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 210 մլն դրամ է, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Մանկապարտեզը նախատեսված է 198 սանի համար։ Բարեկարգվում է նաև հաստատության բակը, որտեղ կառուցվում է երկու խաղահրապարակ։ «Մարզկենտրոնում չհիմնանորոգված մանկապարտեզ չենք ունենալու։ Սա նպատակ է, որին պետք է հասնենք»,- հերթական շրջայցի ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Անակնկալ շնորհավորանք Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցչուհուն 11.11.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց՝ անակնկալ շնորհավորելու «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ամսվա հաղթող ճանաչված կենսաբանության ուսուցչուհի Նելլի Ստեփանյանին։

Ինչպե՞ս հնարավոր դարձավ Վանաձորի համար 45 նոր ավտոբուսների ձեռքբերումը․ մանրամասնում է մարզպետը 09.11.2026

Վանաձորի համար 45 նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավոր է դարձել երկու կարևոր հանգամանքի շնորհիվ՝ ՀՀ կառավարության կողմից համայնքին հատկացվող ֆինանսավորման ավելացման և ծրագրի հաստատման ուղղությամբ ամիսներ շարունակ գործադրված ջանքերի արդյունքում։ Այս մասին նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագրի իրականացման ճանապարհին ունեցած հիմնական ձեռքբերումները։ Մարզպետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը Վանաձորի բյուջեին հատկացվող տարեկան ֆինանսավորումն ավելացրել է 2,5 միլիարդ դրամով (շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլարով)։ Նա ընդգծել է, որ առանց Կառավարության աջակցության ավտոբուսների ձեռքբերումը դժվար իրագործելի կլիներ։ Արեն Մկրտչյանի խոսքով՝ երկրորդ կարևոր գործոնը ծրագրի հաստատման ուղղությամբ իր 7 ամիս շարունակ հետևողական աշխատանքն է։ Մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո մարտի 9-ին կայացած ավագանու նիստում, ի վերջո, հաստատվել էր ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը։

Վանաձորի նոր ավտոբուսները՝ ժամանակակից հագեցվածությամբ և հարմարավետության նոր պայմաններով 09.11.2026

Ավտոբուսների տեխնիկական առանձնահատկություններն ու ուղևորների հարմարավետության համար նախատեսված պայմանները Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից՝ անմիջապես «Դոնգֆենգ Մոթոր Քորփորեյշն» ավտոարտադրող ընկերության արտադրամասից, ներկայացրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մարզի ղեկավարը նաև փորձնական վարում է իրականացրել՝ անձամբ ծանոթանալով Վանաձորի համար ձեռք բերված նոր ավտոբուսների հարմարավետությանն ու ֆունկցիոնալ հնարավորություններին։ Չինաստանում տեղի է ունեցել նաև 45 նոր ավտոբուսների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Առաջիկայում ավտոբուսները կուղևորվեն Հայաստան՝ համալրելու Վանաձորի հանրային տրանսպորտի համակարգը։ Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-11 10:35:10