Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ավերակը` անցյալում. այսպես են քայլ առ քայլ ոտքի կանգնում մեր քաղաքներն ու գյուղերը»․ Արեն Մկրտչյան

20.11.2026



Սպիտակի թիվ 3 դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է՝ ապահովելով ժամանակակից և բարեկարգ կրթական միջավայր աշակերտների ու նախակրթարանի սաների համար։

Դպրոց կատարած այցի շրջանակում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջել է հիմնանորոգված մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և արձանագրել դրանց արդյունքները։

Դպրոցի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 170 մլն դրամ։ Ուսումնական հաստատությունն ունի 190 աշակերտ և նախակրթարանի 24 սան։
Դպրոցի տարածքում կառուցվել է նաև ֆուտբոլի խաղադաշտ, տեղադրվել է գիշերային լուսավորության համակարգ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-20 17:27:55