Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում մեկնարկել և ընթանում են Սարի թաղ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
23.11.2026
Շուրջ 1.2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար համայնքային բյուջեից հատկացվել է 170 մլն դրամ։
Ծրագրով նախատեսվում է ճանապարհի լայնացում և երկշերտ ասֆալտապատում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում ժայռային հանույթի ուղղությամբ, կառուցվում են հենապատեր, ինչպես նաև իրականացվում է ջրահեռացման համակարգի կառուցում։
Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով շրջայց է կատարել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ հետևելով իրականացվող աշխատանքներին և ծրագրի ընթացքին։
Մանրամասները՝ տեսանյութում



