Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և մարզպետի աշխատակազմի ցավակցական ուղերձը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մահվան կապակցությամբ
18.11.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետի աշխատակազմն իրենց ցավակցությունն են հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անվանի դերասան Հակոբ Ազիզյանի մահվան կապակցությամբ։
Հակոբ Ազիզյանն իր բազմամյա ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ավանդ է ներդրել հայ թատերարվեստի զարգացման գործում։
Դերասանական բարձր վարպետությամբ, տաղանդով և արվեստին անմնացորդ նվիրումով նա արժանացել է հանդիսատեսի սիրուն ու գնահատանքին՝ թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն։
Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Հակոբ Ազիզյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին։
Հավերժ հիշատակ հայ թատերարվեստի երախտավորին, սիրված և տաղանդավոր արվեստագետին։



