Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

50 տարի՝ մարզադահլիճում․ անակնկալ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գոհար Նազարյանին 13.11.2026

Աթլետիկայի ՀՀ վաստակավոր մարզիչ Գոհար Նազարյանը մարզչական 50-ամյա գործունեության, ինչպես նաև սաների մարզական հաջողությունների ու ձեռքբերումների համար Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի կողմից արժանացել է շնորհակալագրի։ Մարզի ղեկավարը կարևորել է Գոհար Նազարյանի երկարամյա աշխատանքն ու սաների գրանցած հաջողությունները, շրջել մարզադահլիճում, ծանոթացել մարզադպրոցի պայմաններին։ Մանրամասները՝ տեոսանյութում

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացվել է 498.6 միլիոն դրամ

ՀՀ կառավարության որոշմամբ Լոռու մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացվել է 498.6 միլիոն դրամ 13.11.2026

Նոյեմբերի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստում 2026 թվականի պետական բյուջեից Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 498.6 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Կառավարության որոշմամբ ֆինանսավորումը կուղղվի հետևյալ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման և ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը.

E-work.am․ Ձեր հնարավորությունները՝ մեկ հարթակում 12.11.2026

Նոր աշխատանք փնտրելը կամ աշխատակից գտնելն ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։ Աշխատա՞նք եք փնտրում․ • ծանոթացեք Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին, • ստեղծեք Ձեր ինքնակենսագրականը (CV), • գտեք Ձեր մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք, • անմիջապես կապ հաստատեք գործատուների հետ։ Աշխատակի՞ց եք փնտրում․ • տեղադրեք Ձեր կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն, • ուսումնասիրեք թեկնածուների ինքնակենսագրականները, • գտեք Ձեր թիմի նոր անդամին։ Հարթակից օգտվելն ԱՆՎՃԱՐ է բոլորի համար։ Հետևե՛ք նաև e-work.am-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին և հարթակի վերաբերյալ թարմացումներին այս հղումով՝ https://www.facebook.com/ework.am

Լոռու մարզպետի անակնկալ այցը «Էվրիկա» դպրոց․ շնորհավորանք՝ միջազգային օլիմպիադայի մրցանակակրին 11.11.2026

Վանաձորի «Էվրիկա» մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի աշակերտուհի Մերի Վիրաբյանը Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադայում վերջերս արժանացել էր գովասանագրի։ Մերիին անձամբ շնորհավորելու նպատակով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անակնկալ այցելել է «Էվրիկա» դպրոց։ Մանրամասները՝ տեսանյութում

Վանաձորի Վիկտոր Համբարձումյան, Ուսանողական և Շինարարների փողոցները հիմնանորոգվել են 11.11.2026

1.8 կմ ընդհանուր երկարությամբ փողոցների հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ ներդրվել է 565 մլն դրամ։ «Վանաձորում տասնամյակներ շարունակ սպասված ևս մեկ ծրագիր է կյանքի կոչվել»,- այցի ընթացքում նշել է Լոռու մարզպետը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը քաղաքի ճանապարհների բարեկարգման գործում։ Մանրամասները՝ տեսանյութում

210 մլն դրամ՝ Վանաձորի թիվ 32 մանկապարտեզի հիմնանորոգման համար 11.11.2026

Վանաձորի թիվ 32 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 210 մլն դրամ է, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Մանկապարտեզը նախատեսված է 198 սանի համար։ Բարեկարգվում է նաև հաստատության բակը, որտեղ կառուցվում է երկու խաղահրապարակ։ «Մարզկենտրոնում չհիմնանորոգված մանկապարտեզ չենք ունենալու։ Սա նպատակ է, որին պետք է հասնենք»,- հերթական շրջայցի ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 16:52:00