Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 20.01.2014
Հունվարի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Քաղաքացիների 2014թ. առաջին ընդունելությունը 16.01.2014
Հունվարի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի դահլիճում անցկացրեց 2014թ. քաղաքացիների առաջին ընդունելությունը Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակչության համար: Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության վարչությունների մասնագետները:
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 14.01.2014
Հունվարի 13-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում նա հանդես եկավ հաշվետվությամբ՝ ամփոփելով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և նախանշելով առաջիկա անելիքները:
Աշխատանքային խորհրդակցություն 09.01.2014
Հունվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Ամփոփելով նախորդ տարին՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ 2013թ.-ը բուռն աշխատանքային տարի է եղել, լուրջ քաղաքական գործընթացներ են իրականացվել, լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ: Այսուամենայնիվ, ըստ նրա, շարունակում է մտահոգիչ մնալ արտագաղթը և գործազրկությունը: Մարզի ղեկավարի վստահեցմամբ, այս տարվա ծրագրերի մեծ մասն ուղղված են լինելու այդ կարևորագույն խնդիրների լուծմանը:
Մարզխորհրդի նիստում 27.12.2013
Դեկտեմբերի 27-ին Վանաձորի «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց այս տարվա վերջին մարզխորհրդի նիստը: Օրակարգում մեկ հարց էր՝ «Մարզում 2013 թ. կատարված աշխատանքների մասին»: