Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատաժողով «Լոռու մարզում զբոսաշրջության զարգացում» թեմայով

03.04.2014

Ապրիլի 2-ին Վանաձորում Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով «Լոռու մարզում զբոսաշրջության զարգացում» թեմայով: Մասնակցում էին մարզային իշխանության, տուրիստական գործակալությունների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզի 10 համայնքների ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Աշխատաժողովի ընթացքում հանդիպման նպատակի ու թեմային առնչվող խնդիրների մասին խոսեց «Վորդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության Լոռու մարզի ղեկավար Արմեն Բեժանյանը՝ նշելով, որ աշխատաժողովի նպատակն է քննարկել տուրիզմի բնագավառում առկա խնդիրները, զարգացման հեռանկարները, մասնակիցներին ներկայացնել տուրիզմի բնագավառում կատարված վերջին ուսումնասիրության արդյունքները:
Ներկայում Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման ոլորտում մի շարք նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մարզի 7 համայնքների միավորմամբ տուրիստական կենտրոն է հիմնվել Թումանյանի տարածաշրջանում: Տարածքն այժմ վերանորոգման փուլում է: Ապրիլին կիրականացվի գիդերի վերապատրաստման ծրագիր: Զարկ է տրվում ագրոտուրիզմի զարգացմանը:
-Նախատեսում ենք զարգացնել ագրոտուրիզմը: Այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները 4-5 օր մարզում կիրականացնեն ուսումնասիրություն՝ այցելելով տարբեր տարածաշրջաններ,- իր խոսքում նշեց Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում կստեղծվի տուրիզմի բաժին, որտեղ կկազմակերպվեն երկարաժամկետ ու կարճաժամկետ դասընթացներ: Լոռու մարզում ընթացքի մեջ են նաև երեք խոշոր ծրագրեր: Այդ թվում՝ Օձուն համայնքում՝ խոտաբույսերի չորանոցի, Դսեղում՝ թռչնասերների կենտրոնի ստեղծում և երրորդ՝ քաղաքային տուրիզմի զարգացում:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև «Լոռիում զբոսաշրջության տեսակներն ու դրանց պոտենցիալը, զարգացման հնարավորություններն ու նախաձեռնությունները» ուսումնասիրության արդյունքները: Հնչեցին առաջարկություններ, ծավալվեց ակտիվ քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14