Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ տարածաշրջանային զարգացման ծրագրեր կիրականացվեն

04.04.2014

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ տարածաշրջանային զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով Եվրամիության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում ՀՀ մարզերում՝ ներկայացնելով առաջարկվող դրամաշնորհային փաթեթի նպատակները: Ապրիլի 4-ին հերթական հանդիպումը տեղի ունեցավ Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետեր: Ա. Մանուկյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու յուրաքանչյուր ողջունելի նախաձեռնության: Եվրամիության ներկայացուցիչները, ներկայացնելով Եվրամիության դիտարկումները, կարծիք հայտնեցին, որ հանրապետությունն անհամաչափ է զարգանում և մարզերում, ի տարբերություն մայրաքաղաքի, սոցիալական իրավիճակն առավել լարված է, ուստի Եվրամիությունն առաջարկվող դրամաշնորհային ծրագրերով նպատակ ունի թուլացնելու այդ լարվածությունը: Մարզերին տրվող դրամաշնորհների չափը պայմնավորված կլինի բնակչության թվով և մարզի զարգացման մակարդակով: Ծրագրային սահմանափակումներ չկան և մարզպետարանը մարզի համայնքների հետ համագործակցությամբ՝ ազատ է ներկայացնելու տարաբնույթ ծրագրային առաջարկներ, որոնք, սակայն, պետք է խթանեն տնտեսության զարգացմանը մարզում և լինեն հեռանկարային:
Լ. Ասլանյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում Լոռու մարզպետարանը ծրագրեր է իրականացնում մի շարք ուղղություններով՝ մասնավորապես ոչխարաբուծություն, տուրիզմ, ագրոտուրիզմ: Նա առաջարկեց ծրագրեր մշակել հենց այս ուղղություններով: Ի պատասխան՝ Եվրամիության ներկայացուցիչները նշեցին, որ կարող են նաև համաֆինանսավորել ծրագրերը: Մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն առաջարկեց դրամաշնորհային ծրագրեր ներկայացնել սկսնակ ձեռներեցներին աջակցելու նպատակով, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանն առաջարկեց ծրագրեր ներկայացնել գիտահետազոտական ոլորտի զարգացման նպատակով, որոնք ևս ողջունելի համարվեցին: Առաջիկայում այդ ծրագրային առաջարկությունները կներկայացվեն Եվրամիության քննարկմանը, որին էլ կհետևեն համապատասխան քայլերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09