Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում է «Մարզերի համաչափ զարգացման» հինգերրորդ հրատապ ծրագիրը

03.04.2014

«Մարզերի համաչափ զարգացման» ծրագրերը, որոնք մեկնարկել են 2011թ., ՀՀ Նախագահի նախընտրական խոստումներից են: Լոռու մարզում 2011-2014թ.թ. իրականացվել են 4 հրատապ ծրագրեր, որոնք համահունչ են եղել մարզպետարանի և մարզի համայնքների կողմից մշակված հրատապ լուծում պահանջող քառամյա զարգացման ծրագրերին: Չորս հրատապ ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից մարզին հատկացվել է 5 մլրդ 664 մլն դրամ: Ինչպես նշում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, աշխատանքներ են իրականացվել տարբեր բնագավառներում: Քաղաքային համայնքներում առաջնային են համարվել բնակարանային ֆոնդի բարելավման և պահպանման (տանիքների, վերելակների նորոգում, բակերի բարեկարգում), ճանապարհաշինության, ասֆալտապատման, փողոցների լուսավորության աշխատանքները: Գյուղական համայնքներում կառուցվել է 9 համայնքային կենտրոն: Ընդ որում, համայնքային կենտրոնները նախագծվել են այնպես, որպեսզի այնտեղ հնարավոր լինի տեղակայել ոչ միայն գյուղապետարանն, այլև գրադարանները, բուժկետերը, փոստային բաժանմունքները, որոշ դեպքերում նաև նախակրթարանները, հանդիսությունների սրահները և այլն՝ միաժամանակ լուծում տալով մի քանի խնդիրների: Կարևորվել են նաև գազաֆիկացման, խմելու ջրագծերի նորոգման, նորերի կառուցման առաջնահերթությունները: Ուշադրության կենտրոնում է եղել նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների նորոգումը: Հրատապ ծրագրերի 4 փուլերով նորոգվել է 26 դպրոց, 6 նախակրթարան, կառուցվել է 2 մանկապարտեզ: Վերանորգվել է նաև 15 մշակութային հաստատություն, 11 առողջապահական կենտրոն, իսկ Գուգարքի ամբուլատորիան կառուցվել է ամբողջությամբ: Սպիտակի տարածաշրջանի Ղուրսալի համայնքի փախստականի կարգավիճակ ունեցող 6 ընտանիքի համար բնակարաններ են գնվել:
Տրված է հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման 5-րդ հրատապ ծրագրի մեկնարկը: Լոռու մարզին ծրագրերի իրականացման նպատակով կհատկացվի 1 մլրդ 326 մլն դրամ: Ներկայում, ըստ Ա. Ջանազյանի, իրականացվում են նախագծանախահաշվային աշխատանքներ: Այս փուլում առաջնահերթությունը տրվել է ենթակառուցվածքների բարելավմանը՝ ճանապարհների, ջրագծերի նորոգումներ, նորերի կառուցում, փողոցների լուսավորություն: Այս ծրագիրը նախորդներից առանձնանում է նրանով, որ ընդգրկվել է միանգամից 55 համայնք: Վերջիններս կամ նախորդ ծրագրերում ընդգրկված չեն եղել կամ փոքրածավալ աշխատանքներ են կատարվել: Ընդհանուր առմամբ 5-րդ հրատապ ծրագրով բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորգման աշխատանքներ կկատարվի 8 համայնքում: Կվերանորգվի 20 շենքի տանիք: Այդ նպատակով կհատկացվի 164 մլն դրամ: Կբարեկարգվի 5 բակ (50 մլն դրամ), վերանորգման աշխատանքներ կկատարվեն 6 դպրոցներում (75 մլն), 3 նախակրթարաններում, իսկ Գուգարք և Լեռնապատ համայնքներում կկառուցվեն նոր մանկապարտեզներ (108 մլն դրամ): Մարզի 9 համայնքներում վերանորգման աշխատանքներ կկատարվեն թվով 9 մշակութային օջախում, կվերանորգվի 10 համայնքային կենտրոն, 25 մլն դրամ ներդրմամբ Լեռնանցքում կկառուցվի նոր համայնքային կենտրոն, կվերանորոգվի նաև 5 առողջապահական հաստատություն (29,6 մլն դրամ): Մարզի 7 համայնքում կվերանորգվեն խմելու ջրագծերը, կկառուցվի երկու նոր ջրագիծ (100մլն դրամ): Գյուղատնտեսության աջակցության նպատակով կտեղադրվի շուրջ 8 հակակարկտային կայան (40մլն դրամ): Այս ծրագրերի շրջանակներում աննախադեպ է աջակցության ցուցաբերումը 9 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին: Մարզում կատարված սոցիալական կարիքների գնահատման արդյունքում որորշում է կայացվել աջակցություն ցուցաբերել 10 անչափահաս երեխաներ ունեցող Սպիտակ քաղաքում բնակվող մեկ ընտանիքի: Ընտանիքի համար 10 մլն դրամի շրջանակներում բնակարան ձեռք կբերվի:
-Այս փուլում ընդգրկված վերանորոգման ենթակա օբյեկտները սեյսմակայունության փորձաքննության են ենթարկվել: Եղել են որոշակի շեշտադրումներ, որոնք անպայմանորեն հաշվի կառնվեն նախագծային աշխատանքների ժամանակ,- վստահեցնում է վարչության պետը:
Ծրագիրն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59