Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքապետերի մասնակցությամբ 04.02.2014
Փետրվարի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Այսպիսով՝ մարզի ղեկավարն ամփոփեց տարածաշրջանային արտագնա խորհրդակցությունների շարքը:
Աշխատանքային խորհրդակցություն 03.02.2014
Փետրվարի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ի գիտություն 03.02.2014
Ս/թ փետրվարի 5-7-ին Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի քաղաքներում կանցկացվի Լոռու մարզի հանրակրթական դպրոցների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին կմասնակցեն 8-12 դասարանների ավելի քան 2000 աշակերտներ:

Արթուր Նալբանդյանը՝ տարվա լավագույն մարզպետ 31.01.2014
2013թ. տարեվերջին Mediamall.am լրատվական կայքը հարցումների շարք իրականացրեց ընթերցողների շրջանում 2013թ. լավագույն հասարակական-քաղաքական, պետական գործիչներին և ամենարդյունավետ հաստատություններին որոշելու նպատակով, որի արդյունքները ամփոփվեցին օրերս:

Վլադիմիր Վերանյանն արժանացավ Լոռու մարզպետի «Ոսկե հուշամեդալին» 31.01.2014
Հունվարի 31-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց, շնորհավորագիր և Լոռու մարզպետի բարձրագույն պարգևը՝ «Ոսկե հուշամեդալ» հանձնեց, Լոռու մարզի գլխավոր սրտաբան, Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ սրտաբան Վլադիմիր Վերանյանին՝ ծննդայն 60-ամյա հոբելյանի և առողջապահության բնագավառում ունեցած բազմամյա և արգասաբեր աշխատանքի համար:

Նոր աղբավայրի կառուցման դեպքում վարձավճարների բարձրացումն անխուսափելի կլինի 30.01.2014
Արդեն շուրջ երկու տարի է, Տարածքայի կառավարման նախարարության, Լոռու մարզպետարանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների և ֆինանսավորող կազմակերպության մասնակցությամբ քննարկվում է Գերմանական Զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարում» ծրագիրը, որն առաջարկում է մարզի տարածքում կառուցել նոր աղբավայր, կազմակերպել և իրականացնել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան աղբահանություն: