Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական նոր հիմնադրամը՝ համայնքների զարգացման գրավական 30.09.2011

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ,,Աջակցություն Լոռու մարզի համայնքներին,, նորաստեղծ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որում խորհրդի նախագահ ընտրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, գործադիր մարմնի տնօրեն՝ ՀՊՃՀ մասնաճյուղի դասախոս Ներսես Շահվերդյանը: Վերջինս հակիրճ ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները:

Վանաձորում հայտարարվել է թատերական տասնօրյակ

Վանաձորում հայտարարվել է թատերական տասնօրյակ 29.09.2011

2011 թ. լրանում է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանի առթիվ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, թատրոնը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում բացվել է թատրոնի պատմությանը նվիրված ֆոտոցուցահանդես:

ՀՀ մարզպետարանների կայքերն արդիականացվեցին

ՀՀ մարզպետարանների կայքերն արդիականացվեցին 28.09.2011

Երեկ Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը: Նոր կայքերը պատրաստվել են ՏԿՆ նախաձեռնությամբ` "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Կայքը մշակել եւ պատրաստել է "Հելիքս կոնսալտինգ" ընկերությունը։

Անկախության 20-րդ տարելիցը տոնվեց հանդիսավորությամբ

Անկախության 20-րդ տարելիցը տոնվեց հանդիսավորությամբ 27.09.2011

Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, անկախության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, պատերազմի վետերաններ, բարձրաստիճան հյուրեր, մտավորականներ:

Միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին 21.09.2011

ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Լոռու մարզում նախատեսվող միջոցառումների մասին

,,Երբ գալիս է սեպտեմբերը,, խորովածի փառատոն Ախթալայում

,,Երբ գալիս է սեպտեմբերը,, խորովածի փառատոն Ախթալայում 20.09.2011

Փառատոնի շրջանակում Ախթալայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհին տեղի ունեցավ սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի արձանի բացումը՝ խորովածի շամփուրը ձեռքին: Արձանի բացման պատվին արժանացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06