Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փափագ Ալոյանի հեքիաթը Վանաձորի կերպարվեստի թանգարանում

Փափագ Ալոյանի հեքիաթը Վանաձորի կերպարվեստի թանգարանում 28.10.2011

Խորհրդանշական «Հեքիաթն իմ» խորագրի ներքո կազմակերպված ցուցահանդեսին ներկա լինելու ցանկությունը Լոռու մարզ էր բերել բազմաթիվ հյուրերի հարևան քաղաքներից: Հրավիրյալների շարքերում էին քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր մշակույթի նախարարությունից: Սիրված գեղանկարիչը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անունից արժանացավ ոսկե մեդալի՝ մարզային մշակութային կյանքի աշխուժացման, կերպարվեստի բնագավառում ունեցած զգալի ներդրման և ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Լոռու մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

Լոռու մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 25.10.2011

Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզ էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ում առաջին կանգառը Սպիտակի տարածաշրջանի Մեծ Պարնի համայնքն էր, որտեղ նախարարը ծանոթացավ կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին: Գյուղնախարարի հետ հանդիպման ժամանակ գյուղացիները նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքի, վառելիքի և պարարտանյութերի թանկություններից:

300 քաղաքացիներ օգտվեցին անվճար սրտաբանական  հետազոտությունից

300 քաղաքացիներ օգտվեցին անվճար սրտաբանական հետազոտությունից 24.10.2011

Արդեն երրորդ տարին է, Երևանի Նորք – Մարաշ բժշկական կենտրոնը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անվճար հետազոտություններ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում: Հոկտեմբեր ամսվա ընթացքում կենտրոնի բժիշկները եղել են Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի քաղաքներում՝ սպասարկելով շուրջ 300՝ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիների: Հոկտեմբերի 22-ին կենտրոնի աշխատակիցները եղան Վանաձորում:

Լոռու մարզպետը կարևորում է համագործակցությունը ՀԿ-ների հետ 23.10.2011

Վանաձորի «Գրին Հաուզ» հյուրանոցում Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրվեց աշխատաժողով, որին մասնակցում էին մարզի երեխաների, կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների նախագահները և պետական կառույցների ներկայացուցիչներ։ «Վորլդ Վիժնը» հանդիպման կազմակերպմանը ցուցաբերել էր ֆինանսական աջակցություն, իսկ կազմակերպչական հարցերը կարգավորվել էին մարզպետարանի կողմից

Ծննդաբերական բաժանմունքի եւ դիահերձարանի միջև պատ կկառուցվի 22.10.2011

Առողջապահական հիմնարկների պայմաններին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախատեսել է շրջայցեր կատարել և առաջինը եղավ Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրում։ Այցելության առաջնային նպատակը ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքի և դիահերձարանի միջև հենապատ կառուցելու հարցի քննարկումն էր։ Այս երկու մասնաշենքը գտնվում են հարևանությամբ, ինչը դժգոհության է առաջացնում բնակչության շրջանում։

Ասպետն իր ասպետության համար արժանացավ Լոռու մարզպետ    ,,Ոսկե հուշամեդալին,,

Ասպետն իր ասպետության համար արժանացավ Լոռու մարզպետ ,,Ոսկե հուշամեդալին,, 21.10.2011

Լիբանանահայ, Փարիզի համալսարանի ուսանող, 20-ամյա Ասպետ Հարմանդանյանը այս տարվա փետրվարին, ՙՅութուբում՚ դիտելով տեսանյութ՝ Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Արթուր Դանիելյանի 9 անձից բաղկացած բազմանդամ, անօթևան ընտանիքի մասին, դրամահավաք է կազմակերպել և բնակարան գնել նրանց համար։ Այսօրինակ ասպետությունը չէր կարող ուշադրության չարժանանալ մարզային իշխանությունների կողմից։ Ասպետ Հարմանդանյանին արժանին մատուցելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որոշմամբ շնորհվել է ՙՈսկե հուշամեդալ՚։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59