Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

24.08.2015

Լոռու մարզպետի օգոստոսի 24-ի աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Դարբինյանը:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը նշեց, որ օգոստոսի 21-ի դրությամբ արձանագրված ցուցանիշները լավատեսական չեն: Չնայած ընդամենը 10 օրից էլ պակաս ժամանակ է մնացել ամսվա ավարտին, սակայն հարկատեսակների մեծ մասի հավաքագրման առումով բավարար ցուցանիշներ չեն գրանցվել. սեփական եկամուտների օգոստոս ամսվա պարտավորությունները մարզի կտրվածքով կազմել է ընդամենը 45.4 տոկոս: Ետընթաց է արձանագրվել նաև նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ: Միայն հողի հարկի գծով ամսվա պարտավորությունը թերակատարվել է 22 մլն դրամով, որը 8 ամիսների հաշվարկով արդեն կազմել է 40 մլն դրամ:
Ա. Դարբինյանը ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին մեկ անգամ ևս ակնարկեց, որ եկամտահարկի հավաքագրմանը անփութ և անտարբեր վերաբերմունք դրսևորող համայնքների նկատմամբ էլ համարժեք վերաբերմունք պետք է ցուցաբերել պետության կողմից մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք բաշխելու և, ընդհանրապես, աջակցային տարբեր ծրագրերում դրանց ներառելու հարցում:Նաև պահանջեց լինել առավել հետևողական, ամենօրյա աշխատանք տանել համայնքների ղեկավարների հետ՝ բացթողումները շտկելու համար:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը զեկուցեց, որ մարզի բոլոր դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան, իսկ առանձին դպրոցներում կատարվող շինարարական աշխատանքները որևէ խոչընդոտ չեն լինելու դասապրոցեսների լիարժեք անցկացման համար: Ասվեց նաև, որ սեպտեմբերի 1-ին մարզպետը, տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները տարբեր դպրոցներում կմասնակցեն Գիտելիքի օրվան նվիրված հանդիսություններին:
Հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքի մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Հացահատիկի բերքահավաքը արդեն մոտենում է ավարտին, մի քան օր այն դեռ կշարունակվի միայն Տաշիրի տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ 6500 հեկտարի վրա ավարտվել է ցորենի բերքահավաքը, արդյունքներն էլ գոհացնում են: Վատ բերք չի ստացվել նաև գարու 4200 հեկտար զբաղեցնող ցանքատարածություններից: Գնալով թափ է առնում նաև կարտոֆիլի բերքահավաքը և առաջին արդյունքները հույսեր են ներշնչում, որ այս ոլորտում էլ սպասելիքները կարդարանան:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև այլ ոլորտներին առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ Ա. Դարբինյանի կողմից տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18