Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

17.08.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը այսօրվանից արձակուրդում է և ամեներկուշաբաթյա աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Դարբինյանը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը զեկուցելով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին, նշեց, որ ութ ամսվա պլանը օոստոսի 15-ի դրությամբ տարբեր հարկատեսակների գծով մարզում թերակատարվել է 128.6 մլն դրամով: Սեփական եկամուտների հավաքագրումն ըստ տարածաշրջանների հետևյալ պատկերն ունի. Գուգարք՝ 43.4 տոկոս, Սպիտակ՝ 32 տոկոս, Ստեփանավան՝ 30 տոկոս, Տաշիր՝ 37 տոկոս և Թումանյան՝ 31.2 տոկոս:
Ա. Դարբինյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց առաջիկա երկու շաբաթում լինել առավել հետևողական, ամենօրյա աշխատանք տանել համայնքների ղեկավարների հետ՝ բացթողումները շտկելու համար, մեկ անգամ ևս շեշտելով, որ պետական աջակցության տարբեր կարգի աջակցող ծրագրերը կտարածվեն այն համայնքների վրա, որոնք բարվոք ցուցանիշներ ունեն սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ:
Հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքի մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Հացահատիկի բերքահավաքը դեռևս շարունակվում է և ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է ստացվում: Թեև նոր է սկսվել կարտոֆիլի բերքահավաքը, սակայն առաջին արդյունքները հույսեր են ներշնչում, որ այս կարևոր մշակաբույսի առումով էլ սպասելիքները կարդարանան:
Իրենց ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրին նաև փոխմարզպետները, մարզպետարանի աշխատակազմի մյուս ստորաբաժանումների ղեկավարները:
Ա. Դարբինյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց հատկապես առաջիկայում մարզում անցկացվելիք զորահավաքը բարձր մակարդակով անցկացնելու խնդրին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06