Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համերգ ճամբարականների համար

24.08.2015

Օգոստոսի 20-ին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը ՙԳուգարք՚ ճամբարում կազմակերպել էր համերգ մարզի շնորհալի անհատ կատարողների, պարային «Վան» և «Փարոս» խմբերի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Թորոսյան):
Համերգից առաջ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից ճամբարի տնօրեն Սեյֆուլինա Դանիելյանին շնորհակալագիր հանձնեց փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը:
Մենապարով հանդես եկավ Անահիտ Կիրակոսյանը, կատարումներով՝ դուդուկահար Վահան Սոֆյանը, երգիչ Նարեկ Սահակյանը, «Լի Մե» վոկալ ստուդիայի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Մելինե Չախալյան), ասմունքողներ Դայանա Ամիրխանյանը և Արմեն Վարդանյանը: Համերգը մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունվեց ճամբարում հանգստացող երեխաների կողմից, որոնցից մի քանիսը ևս հնարավորություն ունեցան երգելու, պարելու և ասմունքելու:
Ճամբարի ղեկավարության կողմից շնորհակալագրի արժանացան Լոռու մարզպետարանի մարզային մշակութային միջոցառումների կազմակերպիչ Մարգարիտա Կիրակոսյանը և համերգին մասնակից անհատ կատարողներն ու խմբերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06