Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն 14.04.2014
Ապրիլի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը շնորհավորեց ներկաներին՝ ՀՀ նոր վարչապետի նշանակման կապակցությամբ:
ԻՐԱԶԵԿՈՒՄ 14.04.2014
Համաձայն ՀՀ կառավարության 27.03.2014թ. թիվ 322-Ն և թիվ 342-Ն որոշումների, այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին, տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ լիազորված անձը ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տեղեկանք տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին:
Արտագնա խորհրդակցություններ Թումանյանի տարածաշրջանում 11.04.2014
Շարունակվում են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի արտագնա խորհրդակցությունները մարզի տարածաշրջաններում: Հերթական խորհրդակցությունները նա անցկացրեց Թումանյան քաղաքում՝ Մոտկորի տարածաշրջանի և Ալավերդում՝ հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարին ուղեկցում էին Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը և մարզպետի օգնական Տիգրան Էվինյանը:

Արթուր Նալբանդյանը պարգևատրվեց Աջարիայի հայ համայնքի պատվոգրով 11.04.2014
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը և Լոռու մարզը սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում: Մարզերի մի քանի համայնքներ, այդ թվում՝ Վանաձորն ու Բաթումին նույնպես համագործակցում են, համատեղ ծրագրեր իրականացնում:
Արտագնա խորհրդակցություն Ստեփանավանում 10.04.2014
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Ստեփանավանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ արտագնա խորհրդակցություն անցկացրեց Ստեփանավան քաղաքում: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: