Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց Սուրեն Փիլոսյանի հոգեհանգստի արարողությանը

23.01.2015

Հունվարի 19-ին լույս 20-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լոռու մարզի Սարահարթ համայնքի բնակիչ Սուրեն Փիլոսյանը: Զինվորի հարազատներին ցավակցելու համար մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ Սուրեն Փիլոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց զինվորի ծնողներին հայրենիքի համար արժանի զավակ դաստիարակելու համար, նաև ֆինանսական  աջակցություն ցույց տվեց զոհվածի ընտանիքին:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24