Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի փրկարարական վարչությունն անցած տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացրել

23.01.2015

Հունվարի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը Լոռու մարզպետարանի դահլիճում հանդես եկավ 2014թ.-ի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը, նախարարության, փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և ուրիշներ: Հաշվետվություններով հանդես եկան մարզի բոլոր տարածաշրջանների հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավարները, նախարարության մարզային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Հ. Անտոնյանը վստահեցրեց, որ Լոռու ՄՓՎ-ն 2014 թ.-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքները կատարել է ամբողջությամբ: Անցած տարի Լոռու մարզի տարածքում գրանցվել է` 648 արտակարգ դեպք (2013թ.` 502), որոնց հետևանքով զոհվել է 37 (2013թ.` 43): Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 260-ը (73,6տոկոս) հրդեհի դեպքեր են (2013թ.` 189, կամ 71,3 տոկոս), հրդեհների թիվը մարզում աճել է 71-ով: Անցած տարի մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անց են կացվել հրամանատարաշտաբային և շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ:
-2014թ.-ը ԼՄՓՎ-ի համար եղել է ձեռքբերումների տարի: Ապահովելով պատշաճ ծառայություն՝ համատեղ ջանքերով մեզ հաջողվել է պատվով կատարել մեր առջև դրված բոլոր խնդիրները: Մարզպետի աջակցությամբ, Լոռու մարզային փրկարարական վարչությանը հատկացված 1600 քառակուսի մետր նոր տարածքը, 460 քառակուսի մետր տնակային տնտեսությունով, ամբողջությամբ բարեկարգվել և ցանկապատվել է: Տնակային տնտեսությունը կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է: Չի լուծվել միայն գազաֆիկացման հարցը: Դեռ 2014 թ.-ի հուլիս ամսին կառուցվել և հաջողությամբ գործում է ՃՃԿ-ն: Լուրջ աշխատանքներ են կատարվել նաև ՀՓՋ- ներում,- ասաց Հ. Անտոնյանը՝ նշելով, սակայն, որ ծառայության որակը բարելավելու, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ դեռևս բավականին անելիքներ կան: Կատարված աշխատանքների վերաբերյալ իրենց նկատառումներն արտահայտեցին Ա. Նալբանդյանը և Ա. Պետրոսյանը։ Վերջինս ասաց, որ վերջին 4 տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատանքում։ Նա առաջարկեց միջոցների առկայության դեպքում արագ արձագանքման համար հեռավոր բնակավայրերում ստեղծել փրկարար ծառայության կենտրոններ։ Աշոտ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրեց Լոռու մարզի փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 և թիվ 2 հրշեջ փրկարար ջոկատների հրամանատարներ, փոխգնդապետներ Սաշա Ղազարյանին և Հովիկ Սահակյանին, իսկ «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ ստացավ Լոռու մարզային փրակարարական վարչության պետի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փոխգնդապետ Արթուր Չատինյանը։ Փրկարարական ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով։ Արթուր Նալբանդյանը, շնորհավորելով փրկարարներին, իր կողմից շնորհակալագրերով պարգևատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած 5 փրկարարի, ևս 2 փրկարարի պատվոգրեր հանձնեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24