Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

23.01.2015

Հունվարի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Սոցիալական աջակցության, առողջապահական, բնակապահովման, աշխատանքի տեղավորման և տարաբանույթ այլ հարցերով մարզի ղեկավարին դիմեց 23 քաղաքացի: Նրանց հուզող հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:
Սոցիալական աջակցության խնդրանքով եկած 9 քաղաքացու պահանջը մարզի ղեկավարը խոստացավ բավարարել՝ առաջարկելով դիմում ներկայացնել: Երկու քաղաքացի մարզի ղեկավարից աջակցություն էր խնդրում առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների բուժման կազմակերպման համար: Նրանք տեղեկացրին, որ երեխաներին աջակցելու համար հաշվեհամարներ են բացված և հայտարարություններ են տրվում տեղական հեռուստաընկերություններով, սոցցանցերով: Ա. Նալբանդյանը ևս պատրաստակամություն հայտնեց որոշակի գումարի չափով մասնակցություն ունենալ հանգանակությանը:
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրում» ընդգրկված քաղաքացիներին մարզպետը խոստացավ հստակ պատասխանել այս տարվա երկրորդ կիսամյակում: Ուսման վարձավճարների փոխհատուցման խնդրանքով ևս դիմողներ կային: Մարզպետը բացատրեց, որ մարզպետարանը ուսմնան վարձավճարների փոխհատուցման ծրագրեր չի իրականացնում: Նա առաջարկեց դիմել կրթական ծրագրեր իրականացնող հիմնադրամներին: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած քաղաքացիներին մարզպետը առաջարկեց հետևել շուկայի պահանջարկին, մասնակցել մրցույթների: Ընդունելությանը եկած մեկ ընտանքի բացատրվեց երեխայի որդեգրման կարգը: Տարաբնույթ այլ հարցերով եկած քաղաքացիներին ևս տրվեցին սպառիչ պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24