Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում էր Մեծ  Բրիտանիայի արտակարգ եւ  լիազոր դեսպանը

Լոռու մարզում էր Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը 23.10.2012

Հոկտեմբերի 23-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր համատեղ դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը: Լոռու մարզպետարանի իր աշխատասենյակում նրան ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Եկամուտների հավաքագրումն ակտիվացել է 22.10.2012

Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա փոխմարզպետ Վանիկ Ասատրյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչ պայմաններում են գործում փոստային բաժանմունքները մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում:(Տեսանյութ)

Վանաձորը կունենա իր  տեխնոպարկը

Վանաձորը կունենա իր տեխնոպարկը 19.10.2012

ՀՀ Կառավարությունը նախաձեռնում է տեխնոպարկ կառուցել Վանաձորում: Ներկայումս քննարկվում են առկա հնարավորությունները, մարզկենտրոնի ինժեներատեխնիկական կազմի կողմից առաջարկվող տարբերակները: Այդ նպատակով հոկտեմբերի 18-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և տեղեկատվական քաղաքականության վարչությունների ներկայացուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաներ ներկայացնող կազմակերպությունների, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի և ՎՊՄԻ դասախոսների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, արտաքին կապերի և զարգացման ծրագրերի բաժնի աշխատակիցները:

Մարզպետի շրջայցը Սպիտակի տարածաշրջանում էր 18.10.2012

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր համայնք եկած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին տեղի բնակիչները շտապեցին ներկայացնել գյուղի մտահոգությունները: Առաջնային խնդիրը, ինչպես տարիներ առաջ, ոռոգման և խմելու ջրի բացակայությունն է:

Հրատապ ծրագրում կընդգրկվեն չթերացող համայնքները 17.10.2012

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ամենաօրախնդիր հարցը դարձյալ սեփական եկամուտներն էին, հարկերի հավաքագրումը: Մարզպետը ներկայացրեց այն քաղծառայողների, համայնքային ծառայողների ու առհասարակ պետբյուջեից աշխատավարձ ստացող անձանց ցանկը, ովքեր գույքահարկի և հողի հարկի պարտքեր են կուտակել տարիներ շարունակ:

«Թումանյանական օր» Դսեղում

«Թումանյանական օր» Դսեղում 13.10.2012

Հոկտեմբերի 13-ին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր Դսեղում տեղի ունեցավ «Թումանյանական օր» ավանդական հանդիսությունը, որին մասնակցում էին տեղացի և Երևանից ժամանած լոռեցի գրողներ, հյուրեր Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Բելառուսից, Արցախից, Վրաստանից, մտավորականներ, Թումանյանի պոեզիայի հարյուրավոր սիրահարներ։ Բուն միջոցառումից առաջ հնչում էին հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից, որի հնչյունների ներքո հյուրերը ծաղիկներ դրեցին այն հուշակոթողին, ուր ամփոփված է բանաստեղծի սիրտը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59