Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ Ստեփանավանում և Տաշիրում

27.01.2015

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շարունակում է արտագնա խորհրդակցություններ անցկացնել մարզի տարածաշրջաններում: Հունվարի 27-ին փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի ուղեկցությամբ նա եղավ Ստեփանավան և Տաշիր քաղաքներում՝ փնջային խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Տաշիրում մարզպետը ներկա գտնվեց նաև համայնքի ավագանու նիստին, որի ընթացքում Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ:
Խորհրդակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկվեց հարկերի հավաքագրման ընթացքը: Մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց հատկապես հողի հարկի հավաքագրման տեմպերից՝ նշելով, որ նախորդ տարի հողի հարկի ցուցանիշով Լոռու մարզը 9-րդն է եղել հանրապետության մարզերի թվում, ինչն անընդունելի է:
-Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների ղեկավարներն աշխատում են հարկատուների 25-30 տոկոսի հետ միայն: Որևէ համայնքում այս առումով արտոնյալ խավ չի կարող լինել,-ասաց մարզի ղեկավարը:
Նա կարևորեց 2015թ. եկամուտների հավաքագրման գործընթացի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը՝ պահանջելով հողի հարկի վերաբերյալ հարկատուներին տեղյակ պահել ծանուցագրերի միջոցով: Մարզպետը վստահեցրեց, որ գործընթացը լինելու է անմիջապես իր հսկողության ներքո:
Օրակարգի հաջորդ հարցն առնչվում էր գյուղատնտեսությանը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ պետության աջակցությունը՝ մատչելի գներով պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու տրամադրելու տեսքով, շարունակական է լինելու: Այս տարվա համար պահանջարկի հայտերն ուղարկված են: Մարզպետը ներկայացրեց կառավարության հստակ պահանջը՝ հայտերին համապատասխան համայնքներին տրված դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի պահանջարկը պետք է իրացվի ամբողջությամբ:
Քննարկվեցին նաև այլ օրախնդիր հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24