Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրդեհից տուժածներին աջակցություն ցուցաբերեց Երևանի Արաբկիր վարչական շրջանը 20.12.2013
Դեկտեմբերի 19-ին Գուգարք համայնքի հրդեհից տուժած 6 ընտանիքներին աջակցելու նպատակով Վանաձոր էին ժամանել Երևանի Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Հովհաննես Ավագյանը, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Վազգեն Մարտիրոսյանը, Երևանի Լև Տոլստոյի անվան (թիվ 128) դպրոցի տնօրենի դաստիարակության գծով տեղակալ Էլմիրա Հովակիմյանը և ուրիշներ։

Լոռու մարզպետի տարեվերջյան մամլո ասուլիսը 20.12.2013
Դեկտեմբերի 20-ին անցկացվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տարեվեջյան մամլո ասուլիսը, որին մասնակցում էին մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչները, հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, վարչությունների և բաժինների պետերը:
Դիակոնիա հիմնադրամն աջակցություն ցուցաբերեց Վանաձորի անապահով 200 ընտանիքների 20.12.2013
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը հերթական ակցիայի շրջանակներում Վանաձորի 200 բազմազավակ ընտանիքների և միայնակ տարեցների բաշխեց սննդամթերք։
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» 19.12.2013
Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կլոր սեղան-քննարկում էր կազմակերպվել «Կանանց տնտեսական հզորացման հնարավորությունների տնտեսական զարգացման միջև կապը» թեմայով:

Նորաշենում կգործի նախակրթարան 18.12.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցով մարզի Նորաշեն համայնքում էր: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, մարզպետի օգնական Տիգրան Էվինյանը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն 18.12.2013
Դեկտեմբերի 20-ին ժամը 12-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մամլո ասուլիսը: 2013թ. լրագրողական մրցույթի մրցանակակիրները կպարգևատրվեն Լոռու մարզպետի կողմից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին