Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում

12.02.2015

Փետրվարի 12-ին Լոռու մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Ընդունելությանը եկած 13 քաղաքացիների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ներկա էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը:
Սոցիալական աջակցության խնդրանքով դիմած 6 քաղաքացու առաջարկվեց դիմում ներկայացնել, որոնց ընթացք կտրվի սահմանված կարգով:
Պետպատվերի շրջանակներում բուժօգնություն կամ անվճար դեղորայք ստանալու 3 քաղաքացու խնդրանքը ևս դրական լուծում ստացավ:
Կոմունալ-կենցաղային խնդիրներով ընդունելության եկած բնակիչներին առաջարկվեց դիմել համայնքապետարաններ:
Իսկ ահա Վանաձոր քաղաքի բնակչուհի Իսկուհի Մամուլյանը եկել էր իր երախտագիտությունը հայտնելու մարզի ղեկավարին առողջական խնդիրներ ունեցող 10-ամյա որդուն տնային ուսուցման համակարգում ընդգրկելու համար: Նա նաև խնդրում էր սոցիալական աջակցություն ցուցաբերել: Քանի որ ընտանիքը կարիքի մեջ է, բնակվում է տնակում և եկամտի հաստատուն աղբյուր չունի, Տ. Բադոյանը խոստացավ ընտանիքն ընդգրկել մարզպետարանի հետ համագործակցությամբ իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:24:56