Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

16.02.2015

Փետրվարի 18-ին ժամը 11-ին Վանաձորի «Գրին Հաուս» հյուրատանը (Բանակի փող.8 դ) տեղի կունենա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը:

Օրակարգում՝

1. Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) շրջանում 2014թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվության տրամադրում:
(Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյան)

2. «Սեյվ Դը Չիլդրեն» («Փրկեք երեխաներին») միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Լայֆ» (LIFE) ծրագրի 2012-2014թթ. արդյունքների և ծրագրի հետագա ընթացքի մասին տեղեկատվության տրամադրում:
(Զեկ.՝ «Սեյվ Դը Չիլդրեն» ՄԿ LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովա,
«Լիարժեք կյանք» ՀԿ հանրային հարաբերությունների
պատասխանատու Լուսինե Սարգսյան)

3. «Լիարժեք կյանք» լրատուի հայտարարած «Հաջողության պատմություն» լրագրողական հրապարակումների մրցանակաբաշխություն
(Զեկ.՝ ՀՈՒԱ հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ,
«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյան)

4. ՀՈՒԱ սոցիալական պաշտպանության 2015թ. Լոռու մարզային ծրագրի նախագծի քննարկում և հաստատում:
(Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան)

5. Այլ հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55