Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը

Գեղանկարիչներն աջակցում են Օձունի եկեղեցու վերականգնմանը 16.08.2013

2012 թ.-ի հուլիսի 23-ից «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը սկսել է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Հիմնադրամը նպատակ ունի ՀՀ տարածքում պահպանելու և վերականգնելու պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցիներ, մատուռներ, հուշարձան և մահարձան կոթողներ, խաչքարեր, կամուրջներ, ամրոցներ և աղբյուրներ: Վերականգնման գործընթացին օժանդակելու համար նկարիչների միության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև այս տարվա ապրիլի 4-ին վավերացված համաձայնագրի համաձայն` նկարիչները գեղանկարներ և այլ գեղարվեստական աշխատանքներ են նվիրաբերում հիմնադրամին` դրանց վաճառքը կազմակերպելու և հասույթը, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, մշակութային արժեքների վերականգնմանն ուղղելու համար:

Միասնական մոտեցում կենցաղային թափոնների կառավարմանը

Միասնական մոտեցում կենցաղային թափոնների կառավարմանը 15.08.2013

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ, վերջինիս ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացնում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագրի խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքը: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության մշակում:

Նարեկ Սարգսյանն աշխատանքի մեջ է 08.08.2013

Ի պատասախան լրագրողների բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ նույն օրը Ն. Սարգսյանն ազատ է արձակվել և այժմ նա աշխատանքի մեջ է:

Ամփոփվեցին Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության արդյունքները 05.08.2013

Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադպրոցի մարզասրահում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության 18-րդ միջազգային մրցաշարը։

Փոխվարչապետն այցելեց Լոռու մարզ 05.08.2013

Օգոստոսի 2-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Մեղվահովիտ, Նորաշեն, Սարչապետ, Լեռնահովիտ համայնքներում: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և փոխմարզպետ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ Արմեն Գևորգյանը նախ այցելեց Տաշիրի տարածաշրջանի Մեղվահովիտ համայնք, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով կառուցվել է խմելու ջրագիծ` համայնքն ապահովելով շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Աշխատանքնայի խորհրդակցություն 05.08.2013

Օգոստոսի 5-ին Լոռու փոխմարզպետ Արսեն Դրաբինյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները յոթ ամսվա կտրվածքով: Նա գոհունակությամբ նշեց, բացառությամբ հողի հարկի, մյուսա հարկատեսակների գծով հավաքագրման ցուցանիշները գոհացուցիչ են:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53