Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը

06.03.2015

Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ այս տարի կվերանորոգվի Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը: Այդ նպատակով կհատկացվի ավելի քան 19 մլն դրամ: Կատարվել են նախագծային աշխատանքներ, որը դեռևս քննարկման փուլում է: Կենտրոնի մասնաշենքը բավականին հին, ինքնատիպ շինություն է, ունի առանձնահատուկ կառուցվածք, ուստի մարզպետարանը, նախագծողներն ու մասնագետները ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում խնդրին: Մարտի 6-ին մարզի ղեկավարը մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ եղավ կենտրոնում, ծանոթացավ տեղանքին, զրուցեց տնօրեն Կարինե Գլոյանի հետ: Վերջինս ցանկություն հայտնեց, որպեսզի տարածքը պարսպապատվի՝ մեքենաների մուտքը արգելափակելու նպատակով: Նա նաև խնդրեց, որպեսզի վերանորոգման արդյունքում չխաթարվի շինության ճարտարապետական տեսքը: Ա. Նալբանդյանը խոստացավ, որ շինաշխատանքները կիրականացվեն ամենաորակյալ շինանյութերով և ամեն ինչ կարվի, որպեսզի շինությունն ավելի գրավիչ դառնա՝ չկորցնելով իր դիմագիծը: Նախագծի նախնական տարբերակը կքննարկվի մասնագետների հետ, մարզպետարանը հաշվի կառնի նաև Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրինության կարծիքը:
Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ այս տարի կիրականացվեն նաև Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի մարզադահլիճի վերակառուցման (250 մլն դրամ), թիվ 31 մանկապարտեզի կապիտալ հիմնանորոգման (60 մլն դրամ), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի (25 մլն դրամ)վերանորոգման աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24