Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հիշատակին

05.03.2015

Մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հիշատակի միջոցառում էր կազմակերպել նրա արձանի մոտ։
Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, տեղակալ Տիգրան Բադոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի վարչությունների և բաժինների պետեր, աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի սպաներ, զինվորներ, մտավորականներ։
Սպարապետի կենսագրությունն ու անցած ուղին ներկայացրեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի դաստիարակության գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը։
Արձանի մոտ նաև փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել: Հնչում էր ասմունք, ռազմահայրենասիրական երգեր։
Վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սպարապետի արձանին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24